ՄամուլՏեսանյութ

«Ես էստեղ ինձ մեղավոր եմ զգում»․ Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ)

«Ես էստեղ ինձ մեղավոր եմ զգում»․ Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ)

Լևոն Սարդարյանն ու ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը խոսել են Արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտության պատճառներից, դրանք ընկալելու՝ հանրության անկարողությունից, ինչպես նաև այն դասերից, որոնք անհրաժեշտ է քաղել 44-օրյա պատերազմից

«Ես հիմա եթերում ասում եմ՝ իմ ամենամեծ մեղավորությունն այն է եղել, որ ես, որպես զինվորական, 24 տարի ծառայելով, ինչ-ինչ բաներ՝ սկսած դասակի հրամանատարից, լավ չեմ արել, իդեալական չեմ արել իմ դասակի պատրաստությունը, իմ վաշտի մարտական պատրաստությունը»,-«Առաջին» լրատվականի տաղավարում՝ խոսելով Արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտության պատճառներից, ասել է ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

hovhannisyan arcrun

«Էն տեսական հարցերը, էն գործնական հարցերը ապագա պատերազմի վերաբերյալ, որոնք, իմիջիայլոց, թղթին են հանձնված, երբ որ բանավիճել եմ վերադասի հետ, մինչև վերջ չեմ գնացել, էստեղ ինձ մեղավոր եմ զգում․ սա է իմ պատասխանատվության տիրութը, որովհետև էս պաշտոններն եմ զբաղեցրել, ուրիշ պաշտոն չեմ զբաղեցրել։

Ինձնից կախված չի եղել՝ զորատեսակների ձևավորում, զինատեսակների ձեռքբերում և այլն և այլն»,- ասաց Ա․ Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել