ՄամուլՏեսանյութ

«Ես դրան մարդ էլ չեմ ուզում անվանել». Վանեցյանը՝ Մելքոնյանին

«Ես դրան մարդ էլ չեմ ուզում անվանել». Վանեցյանը՝ Մելքոնյանին

«Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրություններին առաջադրված Գագիկ Մելքոնյանի՝ իր հասցեին արված այն հայտարարություններին, թե «Վանեցյանի ղեկավարած զորախումբը փախել է պատերազմի դաշտից»:

«Ի՞նչ է նշանակում փախուստ, ուղղակի ամոթ է: Ես երեկվա էդ, չգիտեմ, մարդ էլ չեմ ուզում անվանեմ: … էդ որ էսօր իրան սրբի տեղ ա դրել, խոսում ա արդարությունից, ազնվությունից: ՀՀ ԶՈՒ-ի ամենամեծ թալանն իրականացնողի համբավն ունի նա:

artur vanetsyan

Մարդ, ով ունի բազմաթիվ հանքեր, ով ունի Անապայում հյուրանոց, ով ունի ռեստորաններ, դղյակներ: Թող մի հատ ստուգեն. ապօրինի հարստացման մասին սկսել է շատ խոսել, թող մի հատ իրեն ստուգեն»,- ասաց նա:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել