ՄամուլՇոու-բիզնես

«Ես գտել եմ ինձ՝ հենց իմ հայրենիքում». Անահիտ Թովմասյան

«Ես գտել եմ ինձ՝ հենց իմ հայրենիքում». Անահիտ Թովմասյան

Մարդ, ով հասել է այն ամենին, ինչի մասին երազել է : Չնայած այն հանգամանքին, որ շատերն են խոչընդոտել ու խանգարել նրան, սակայն նա հաղթահարել է ամենը՝ բոլոր դժվարություններն ու գտել է իրենը՝ հենց իր հայրենիքում :

Անահիտ Թովմասյան

– Բարև Ձեզ Անահիտ: Ձեզ հետ զրուցելիս պարզ դարձավ, որ բնավորությամբ նպատակասլաց ու համառ եք. պատրաստ հաղթահարել ցանկացած դժվարություն՝ կարողանալով հասնել Ձեր առջև դրված նպատակի իրականացմանը :

– Ողջույն: Շատ Ճիշտ նկատառում էր. համառ, անկոտրուն ու նպատակասլաց՝ լիովին իմ մասին է : Գիտեք, երբեմն ստացվում է այնպես, որ քո պատկերացրած ճիշտ կյանքի ընթացքը չի համապատասխանում իրականությանը: Ես բացառություն չեղա : Ստացվեց այնպես, որ աշխատանքի անցա մի վայրում, որն ինձ համար խորթ էր: Այն ամենևին կապ չուներ իմ մասնագիտության հետ : Սակայն այս ամենն ինձ չընկճեց : Ես դարձա ավելի ամուր ու քայլեցի ավելի վստահ :  Ինձ օգնեց իմ աշխատասիրությունն ու պատասխանատվության բարձր զգացումը, որն ինձ առավել ուժ տվեց՝ ձգտել անհասանելի թվացող հաջողություններին : Այժմ առավել քան վստահ եմ ու ծայրաստիճան պատասխանատու եմ իմ քայլերում, քանի որ կրում եմ «Լավագույն աշխատող» կոչումը, որին հասել եմ ազնիվ ջանքերով:

Ինչպես տեղեկացանք, բացի եռուն աշխատանքային առօրյայից, նաև ծավալուն եք բարեգործական գործունեություն՝ այցելելով մանկատներ: Դա Ձեր վաղեմի ցանկությո՞ւնն է,  որ իրականություն եք դարձնում:

– Այո, շատ ճիշտ եք. Ես դեռ մանկուց երազել եմ օգնել երեխաներին: Ժամանակ առ ժամանակ, ընկերներիս հետ այցելում եմ «Զատիկ» մանկատուն, փորձելով փոխել երեխաների առօրյան՝ դարձնելով գունավոր ու ավելի հետաքրքիր: Փոքրիկ քայլերովս ստիպելով նրանց մտածել, որ մի օր էլ նրանց երազանքներն են իրականանալու:

Anahit2 1

– Մի փոքր պատմեք Ձեր նպատակների մասին:

– Ճիշտն ասած չեմ ուզում շատ փակագծեր բացել: 2017 –ն ինձ համար անակնկալներով լի տարի էր: Հուլիսին մեկնելու եմ Պրահա, որից հետո էլ կխոսեմ նպատակներիս մասին:

– Դուք շատ հմայիչ ու գեղեցիկ եք: Հավանաբար հակառակ սեռի ուշադրության կենտրոնում եք ու երկրպագուների պակաս չեք զգում:

-Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար: Իկարկե ուշադրության կենտրոնում եմ, որը ցանկացած աղջկա համար հաճելի է: Սակայն երբեմն չափն անցնում են. աշխատում եմ պարզապես չնկատել:

– Նախորդ հարցիցս բխում է այն հարցը, թե արդյո՞ք Ձեր սիրտն ազատ է: Երբևէ սիրել եք, եթե այո, ապա ինչ է սերը Ձեզ համար:

– Սիրտս ազատ է: Իհարկե սիրել եմ. սիրել եմ ուժգին. Այն երբեմն ինձ ապրեցրել, երբեմն էլ սպանել է: Սեր՝ տիրապետման սկզբունքով, կամ անպտուղ սեր: Շատ հետաքրքիր է տղամարդկանց ու կանանց միջև ՝ սիրահարվածությունից դեպի սեր անցումը: Երբ սիրահարված եք, երկուսդ էլ լի եք կյանքով ու ձգտում եք նվաճել իրար:

Կյանքի ուրախությունն է քեզ գեղեցիկ դարձնում , երբ ամեն բան կատարյալ է թվում:

– Կպատմե՞ք Ձեր ծննդյան անակնկալի մասին՝ Ձեր սիրելիի կողմից և ի՞նչը դարձավ Ձեր բաժանման պատճառը:

– Ծննդյանս անակնկալն իրոք անսպասելի ու  միաժամանակ շատ հաճելի էր ինձ համար:

Չեմ ուզում խոսել այդ մասին. կասեմ միայն, որ մենք լավ ընկերներ ենք:

– Շա՞տ ընկերներ ունեք և հաճախ եք միասին ժամանակ անցկացնում:

– Ընկերասեր եմ ու շատ ընկերներ ունեմ, որոնց հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ, սակայն ընկերս մեկն է ու ազատ ժամանակս աշխատում եմ նրան հատկացնել:

– Բացի ռեալ շփումից, օգտվո՞ւմ եք սոցիալական ցանցերից, և եթե ոչ, ապա ի՞նչն է պատճառը:

– Իրականում ոչ մի սոցիալական ցանցից չեմ օգտվում, քանի որ չեմ սիրում ու գերադասում եմ ժամանակս ճիշտ օգտագործել: Օգտվում եմ միայն անհրաժեշտության դեպքում:

– Հարգելի Անահիտ, շնորհակալություն անկեղծ ու հետաքրիր հարցազրույցի համար:

Ես էլ եմ շնորհակալ:

Կիսվել