Ես գերի եմ. անհապաղ ձեռնարկեք միջոցներ փրկելու իմ կյանքը․ Արցախցի կին
Ես գերի եմ. անհապաղ ձեռնարկեք միջոցներ փրկելու իմ կյանքը․ Արցախցի կին
Արցախցի կանայք, մայրերը հայտարարում են, որ դեմ են Ադրբեջանի հետ ինտեգրմանն ու պահանջում են հումանիտար միջանցք` իրենց հայրենի բնակավայրից հեռանալու համար:
«Որպես (ԱՀ ) ՀՀ քաղաքացի պահանջում եմ չոտնահարել սահմանադրորեն ամրագրված մարդու իրավունքները։
Ազատ տեղաշարժի,ապրելու երկրի ընտրության։
Ես պահանջում եմ հումանիտար միջանցք։
Ես դեմ եմ մարդու կամքին հակառակ ինտեգրմանը։
Անհապաղ ձեռնարկեք միջոցներ փրկելու իմ կյանքը։
Ես գերի եմ»,- ֆեյսբուքում գրել է Ալյոնան` իր դիմումը հասցեագրելով Արցախի կառավարությանը, ՄԻՊ-ին, տեղեկատվական շտաբին: