«Ես, Արամեն ու մեր դուստրը միասին ենք մարզվում»․ Աննա Թովմասյանը՝ տան պայմաններում չգիրանալու մասին
«Ես, Արամեն ու մեր դուստրը միասին ենք մարզվում»․ Աննա Թովմասյանը՝ տան պայմաններում չգիրանալու մասին
Tert.am Life-ի հետ զրույցում Աննան ժպիտով ասաց, որ իրենց թիմը մեկ անդամով ավելացել է՝ Աննա-Մարիան ծնողներին հավասար ակտիվությամբ անում է գրեթե բոլոր վարժությունները։
Արամեն և Աննան կարանտինի ընթացքում փորձում են պահպանել իրենց մարզավիճակն ու տան պայմաններում հստակ գրաֆիկով մարզվում են։
Աննան հայտնեց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում խիստ սննդակարգ է պահում, իրեն հաջողվել է նիհարել 4 կիլոգրամ։ Երգչուհին նաև մի քանի պրակտիկ խորհուրդ տվեց, որոնք օգնում են տան պայմաններում չգիրանալ կամ գոնե պահպանել քաշն ու չավելացնել կիլոգրամները։
Աննայի խոսքով՝ իր հասակը 1.70 սմ է, քաշն այս պահին՝ 62 կիլոգրամ, սակայն իր համար նախըտրելի քաշը 57 կիլոգրամն է։ Նա նշեց, որ կկորցնի ևս հինգ կիլոգրամ ու կանցնի բնականոն սննդակարգին։
Երգչուհին ասաց, որ գիրանալու հակում, բարեբախտաբար, չունի ու կատակեց․ «Երբ ինձ հարցնում են՝ ինչպես եմ քաշս միշտ նույն սահմանում պահում, պատասպանում եմ՝ շատ ուտելով»։
Աննայի խոսքով՝ տարիներ առաջ իր հիմնական քաշը 53 կիլոգրամն է եղել, սակայն այդքան նիհարել չի ցանկանում․ «Եթե կշռեմ այնքան, որքան 20-24 տարեկանում էի, միանշանակ գեղեցիկ չի լինի, ես ինձ այդպիսին չեմ հավանի։
Տարիքի, երեխաների ծննդի հետ, բնականաբար, օրգանիզմում փոփոխություններ են լինում։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ հղիության ընթացքում գրեթե նույն քաշն եմ ունեցել, երկու դեպքում էլ նույն ինտենսիվությամբ նիհարել եմ»։
Աննան ասաց, որ երկու բալիկի մայրիկ լինելը նշանակում է ունենալ ակտիվ առօրյա և օրվա ավարտին նկատել, որ չես էլ հասցրել նստել։
«Իհարկե, միայն այդ ակտիվությունը քիչ է նիհարելու համար։ Ես հիմա հատուկ սննդակարգով եմ առաջնորդվում։ Երկու շաբաթվա ընթացքում նիհարել եմ չորս կիլոգրամ, այս արդյունքն ինձ գոհացնում է։ Բացի սննդակարգը, մի քանի օր է՝ ինչ տնային պայմաններում մարզվում եմ։
Իհարկե, քաշիս կորուստը առավել սննդակարգի արդյունք է, քան մարզվելու, որովհետև դա նոր եմ սկսել։ Կարծում եմ՝ միասին մարզվելն ավելի արդյունավետ կստացվի։ Եթե անգամ սննդակարգի վրիպումներ թույլ տամ, գոնե կպահպանեմ իմ քաշը»,-ասաց Աննան։
Նրա խոսքով՝ ինքն ունի շատ լավ ոգեշնչման աղբյուր ու օրինակ․ «Նիհարելու հարցում իմ լավագույն մոտիվացիան Արամեն է։ Նա չափազանց մեծ կամքի ուժ ունի։ Երբ տեսնում եմ, թե ինքն ինչպես է կարողանում անկախ ամեն ինչից ամեն օր պահել իր մարզումները, ուղղակի զարմանում եմ։
Մինչը կարանտինն Արամեն տարիներ շարունակ առանց գրաֆիկ խախտելու մարզասրահ է հաճախել։ Հիմա տանն է մարզվում։ Իր համար խանգարող ոչինչ չի կարող լինել։ Ես, Արամեն ու մեր դուստրը միասին ենք մարզվում։ Աղջիկս փորձեւմ է մեզ հետ հավասար անել վարժությունները»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում