Ես առաջին քաղաքական գործիչ եմ Հայաստանում, որ Ռոբերտ Քոչարյանին անվանել եմ քաղաքական բանտարկյալ
Ես առաջին քաղաքական գործիչ եմ Հայաստանում, որ Ռոբերտ Քոչարյանին անվանել եմ քաղաքական բանտարկյալ։
Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով ևս եկել էր դատարանի մոտ՝ աջակցելու Քոչարյանին:
«Իմ այստեղ ներկա գտնվելը բացառապես որպես էդուարդ Շարմազանով է։ Ես եկել եմ աջակցելու Արցախի առաջին նախագահին, ՀՀ երկրորդ նախագահին, աջակցելու արդարությանը, և որևէ մեկի դեմ չեմ։
Ես իմ հայրենիքում՝ ի տարբերություն շատ մարդկանց, երբեք ոչ հակառակորդներ, ոչ թշնամիներ չունեմ»։