Ես այլևս հանգիստ եմ, նույնիսկ, երբ ինչ-որ մեկը չի հավանում ինձ. Մարիամ Ալեքսանյանն անկեղծացել է
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյան իստագրամյան իր էջում անկեղծ էմոցիաներով գրառում է արել․
«Որքան մեծանում եմ, այնքան ավելի եմ հասկանում, որ նորմալ է ապրել մի կյանքով, որը ուրիշները չեն հասկանում։
Նորմալ է ոչ մեկին ոչինչ չապացուցելը։
Նորմալ է լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես: Նորմալ է լինել «քեզ» նման։
Ես այլևս հանգիստ եմ, նույնիսկ, երբ ինչ-որ մեկը չի հավանում ինձ։ Հանգիստ եմ, երբ մարդիկ չեն հասկանում իմ տեսանկյունը։
Ես այստեղ եմ իմ կյանքն ապրելու, ոչ թե բացատրելու։
Ես ընտրում եմ իմ խաղաղությունը, իմ ճշմարտությունը և ինձ»։

