Ես աղոթում եմ այն կնոջ համար, ով կլինեմ մի 5-6 տարուց. Անի Քոչար
«Ես աղոթում եմ այն կնոջ համար, ով կլինեմ մի 5-6 տարուց: Հուսամ՝ վերջապես լիարժեք երջանիկ, առողջական սուր հարցերը հարթած, վերականգնված, անձնական խնդիրները լուծած և լիովին տրված սիրելի գործին։
5-6 տարուց որդիս մուտք կգործի չափահաս կյանք, որտեղ որևէ մեկի քմահաճույքից կախված չի լինի նրա ճակատագիրը, դստերս դպրոց ճանապարհելու հուզումնալից պատրաստություններով կլինենք:
Ես աղոթում եմ այդ երջանկաբեր օրերը տեսնելուս, մասնակից լինելուս համար:
Իսկ մինչ այդ մաքառում կյանքի կռվում. մի շարք ճակատներում:
Հագիս ճերմակը հանձնվելու սպիտակ դրոշը չէ, այլ խավար օրերը լուսավորելու խորհրդանշական քայլ:
Հ.Գ. երանի կյանքումս էլ ամեն բան նույնքան սահուն, հեշտ, գեղեցիկ, արագ ու թեթև ստացվեր, որքան այս լուսանկարները, որոնք տրվեցին առանց մեծ ջանք թափելու, առանց հատուկ պատրաստվելու և ոչ էլ կարիք ունեցան մշակման կամ ֆիլտրի»։