Մամուլ

«Եռաբլուրում» զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան ագրեսիայից զոհված Գայանե Աբգարյանին (Տեսանյութ)

«Եռաբլուրում» զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան ագրեսիայից զոհված Գայանե Աբգարյանին (Տեսանյութ)

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ դեկտեմբերի 2–ին, զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան երկօրյա ագրեսիայի ժամանակ զոհված Գայանե Աբգարյանին։

Գայանե Աբգարյանը ծառայում էր Զինված ուժերում, 4 երեխաների մայր էր։ Նա ապրում էր Արմավիրի մարզում։

Հիշեցնենք, որ 2022թ.–ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել