ԵՊՀ-ն չպետք է դառնա հեղափոխականների ու հակահեղափոխականների պայքարի հերթական կռվախնձորը. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է Եկել է հեռանալու ժամանակը.
«Արամ Սիմոնյանը եղել է իմ դասախոսը, փայլուն հայագետ-պատմաբան է։ Հորդորում եմ նրան հրաժարական տալ՝ չսպասելով հոգաբարձուների խորհրդի այսօրվա որոշմանը, այն գիտակցումով, որ մտավորականի կոչումը վեր է ցանկացած պաշտոնից։ Առաջին հերթին Սիմոնյանը պետք է շահագրգիռ լինի, որ իր անունն ասոցացվի ոչ թե նախորդ համակարգի, այլ՝ գիտության, հայագիտության հետ։
Այս առումով՝ Սիմոնյանի այսօրվա պաշտպանները նրան “արջի ծառայություն” են մատուցում։
Ռեկտորի հրաժարականը պահնջողներին հորդորում եմ՝ զերծ մնալ անձնական վիրավորանքներից, ԵՊՀ-ն “քայլեցնելուց”։ Մայր ԲՈւՀ-ը երբեք չի կարող ասոցացվել ոչ Սերժ Սարգսյանի և ոչ էլ անգամ՝ հեղափոխական կառավարության հետ։
Հեռու եմ այն մտքից, որ ԵՊՀ-ն պետք է դառնա հեղափոխականների ու հակահեղափոխականների պայքարի հերթական կռվախնձորը»։