ԵՄ-ում Temu-ին սպառնում է բազմամիլիոնանոց տուգանք
Չինական Temu առցանց հարթակը Եվրամիությունից կարող է խոշոր տուգանքի ենթարկվել՝ մինչև իր համաշխարհային շրջանառության 6%-ը։ Պատճառն այն է, որ, ըստ Եվրահանձնաժողովի, ծառայությունը խախտում է «Թվային ծառայությունների մասին» օրենքը։ Բրյուսելը կարծում է, որ ԵՄ օգտատերերը մեծ ռիսկի են ենթարկվում այս կայքում անօրինական կամ վտանգավոր ապրանքներ գնելու հարցում, գրում է Bild-ը։
«ԵՄ-ում ինտերնետում սպառողների անվտանգությունը սակարկությունների առարկա չէ», – ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Հեննա Վիրկկունենը։
Temu-ի վերաբերյալ հետաքննությունը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերին։ Եվրոպական հանձնաժողովը ուսումնասիրում է ոչ միայն ապրանքների տեսականին, այլև հարթակի ինտերֆեյսը. այն կարող է կախվածություն առաջացնել գնորդների մոտ և մղել նրանց ոչ նպատակային ծախսերի։
Temu-ն նաև լրացուցիչ քննադատության է ենթրակվել եվրոպական սպառողների պաշտպանության կազմակերպությունների կողմից: Նրանց խոսքով՝ հարթակը կիրառում է կասկածելի մեթոդներ՝ սկսած կեղծ արձագանքներից և կեղծ զեղչերից մինչև ապրանքների վերադարձի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը: Գնորդներին նաև մոլորեցնում են «Մնացել է միայն 2 հատ» նման հաղորդագրությունները: