Մամուլ

ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Նախիջևան

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան այցի շրջանակում մեկնել է Նախիջևան։ Այդ մասին վերջինս տեղեկացրել է X-ի իր օգտահաշվում։

«Տեղում ծանոթացա նաև տրանսպորտային ենթակառույցներին՝ [դրանց վերագործարկմանը] ԵՄ հնարավոր ներգրավվածության կոնտեքստում», – գրել է նա։

Այցի ընթացքում Գրոնոն հանդիպել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլիի հետ։