Մամուլ

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքու այցելելուց հետո ժամանել է Երևան․ ի՞նչ է սպասվում

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքու կատարած այցից հետո ժամանել է Երևան։

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նրան ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում: