Եղվարդից ուսուցիչները ավտոբուսներով գալիս են Երևան՝ բողոքի ակցիա անելու
Եղվարդից ուսուցիչները ավտոբուսներով գալիս են Երևան՝ բողոքի ակցիա անելու
Hraparak.am-ը գրում է․ Եղվարդից ուսուցիչները ավտոբուսներով շարժվում են Երևան՝ բողոքի ակցիա իրականացնելու։ Երկու օր առաջ էլ, հիշեցնենք, հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչներ բողոքի ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց դիմաց:
Նրանք դեմ են նախարարության նոր չափորոշիչներին, մասնավորապես խոսքը 2֊րդ, 5֊րդ եւ 7֊րդ դասարանների դասագրքերի մասին է։
Ուսուցիչների պնդմամբ՝ մատյաններն այժմ էլեկտրոնային տարբերակով են իրականացվում։ Նրանք գնում են տուն ու շարունակում են աշխատել։
Նրանք բողոքում են նաև emis.am-ում հրապարակված մեթոդական ուղեցույցից: Ուսուցիչները դժգոհություն ունեն նաև ցածր աշխատավարձից։