Մամուլ

Եղել ա 4 հատիկ պատրոնի հետ, 2 հատ փոքր «Սնիկերս» կոնֆետ. խի ա ոստիկանությունը մենակ ասել հաշիշ

Եղել ա 4 հատիկ պատրոնի հետ, 2 հատ փոքր «Սնիկերս» կոնֆետ. խի ա ոստիկանությունը մենակ ասել հաշիշ

Aravot.am-ը երեկ գրել էր, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: ArmDaily.am-ը տեղեկությունը ճշտեց Ներսես Պողոսյանից։

-Երեկ լրատավկաններից մեկը գրեց, որ Ձեր տանը հաշիշ են հայտնաբերել։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այդ տեղեկությունները։

Ներսես Պողոսյան

-Եկեք մեկնաբանություններ չտամ, էլի։ Ուղղակի չեմ ուզում, որովհետև շատ լավ հասկանում եմ՝ ինչ ա կատարվում։

-Իսկ ի՞նչ է կատարվում։

-Չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում։

-Նկատի ունեք՝ ինչ-որ մեկը Ձեր հետևից է ընկա՞ծ և Ձեր անունը փորձում է պախարակել։

-Չէ, երևի Պողոսյան Ներսեսը, երևի մի հատ դարի հանցագործությունն է արել ու տենց էս քանի ամիս ա ողջ մամուլը Պողոսյան Ներսես է քննարկում։

Կիսվել