ՄամուլՏեսանյութ

«Եղբայրը շատ վախեցած է, լացում է, միլիցի շորերը հագած էլ որ եկան, ավելի վախեցավ»․ Տիգրանի ընտանիքի հարևաններ

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում շարունակվում են որոնողական աշխատանքները․ արդեն 3-րդ օրն է փնտրում են 3-ամյա Տիգրանին։ Armlur.am-ի հետ զրույցում Տիգրանի ընտանիքի հարևանները նշել են․

«Տիգրանը 5 տարեկան եղբոր հետ է եղել, որը չի խոսում, չի լսում․ գնացել են դաշտի կողմ, եղբայրը հետ է եկել, ինքը չի եկել։

Տիգրանի եղբայրը շատ վախեցած ա, էնքան լացում ա, միլիցի շորերը հագած էլ որ եկան, ավելի վախեցավ․․․ Մի ժամից հետո մատով ցույց ա տվել, թե որտեղ են եղել․․․

Տիգրանը ակտիվ երեխա էր, բայց հեռու չէր կարող գնալ»։