Եղանակը Երևանում և ՀՀ մարզերում․ սպասվում են տեղումներ
Եղանակը Երևանում և ՀՀ մարզերում․ սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին հնարավոր է, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: