«ԵԿՄ-ում զենք ու զրահ է բաժանվում, ազատամարտիկներն ավտոբուսներ են նստում»
«ԵԿՄ-ում զենք ու զրահ է բաժանվում, ազատամարտիկներն ավտոբուսներ են նստում»
Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԴՈՒՐՍ ԵԿԵՔ ՁԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՌԱԿՈՒՍՈՒՑ
Այս պահին շրջանառվող տեղեկատվությամբ ԵԿՄ-ում զենք ու զրահ է բաժանվում, ազատամարտիկներն ավտոբուսներ են նստում։ 44 օր կռիվ տված բանակը բոլորիս կարիքն ուներ և ունի։
Ընդմիջեք ձեր քաղաքական ամբիցիաները, ուշքի եկեք։ Եղբայրներիս, բանակի կողքին է պետք հիմա կանգնել։ Ձեր էժանագին նախընտրական պաստառների վրա ծախսվող փողերը խնայեք։ Չգիտես, թե հաջորդ պահին բոլորիս ի՞նչ է սպասվում։ Դադարեք ուտել իրար։
Զինված ուժերը բոլորիս կարիքն ունեն հենց հիմա, հենց այս պահին»։