Մամուլ

Եկեղեցու հոգևոր դասը դատապարտում է ձեր «հումոր» կոչված ծաղրանքը. Երուսաղեմի հոգևոր թեմ

Եկեղեցու հոգևոր դասը դատապարտում է ձեր «հումոր» կոչված ծաղրանքը. Երուսաղեմի հոգևոր թեմ

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար ֆեյսբուքյան էջը գրում է․

«ԵՐԲ ՏԱՂԱՆԴԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է, ԱՌԱՋ Է ԳԱԼԻՍ ԳՌԵՀԿՈՒԹՅՈՒՆԸ.

Թերևս հայկական «հումորի» ժանրը վերանվանել հայկական ծա՞ղր: Մենք հասկանում ենք, որ այս «Woman’ club» կամ «Բլբուլյաններ» ու էլ չգիտեմ ինչ նախագծերի հեղինակների մոտ մշակութային անապատ է և չե՛ն կարողանում գրագետ, կիրթ, բարձրաճաշակ, գեղեցիկ և կրթող հումորային սցենարներ կազմել, և այդ իսկ պատճառով էլ ասելիքի պակաս ունեցողները զբաղվում են գռեհկությամբ, սակայն ուզում ենք ասել, որ ձեր անտաղանդությունն անգամ այստե՛ղ է ցնցում:

Եկեղեցու հոգևոր դասն ու նվիրյալ զավակները դատապարտում են ձեր «հումոր» կոչված ծաղրանքը, որտեղ անարգո՛ւմ եք մեր նախնիներից փոխանցված Սուրբ Հավատքը և Եկեղեցու Սրբազան Խորհուրդները՝ ծաղրական կատակներ անելով:

Մենք գիտե՛նք, որ ձեր համար մեր Հայրերի Հավատքը և Սրբությունները որևէ արժեք չեն ներկայացնում, որովհետև ո՛չ Աստծուց եք վախենում, ո՛չ էլ մարդկանցից եք ամաչում (Ղուկ. 18:2):

Թերևս ձեր նման որովայնապաշտներին էլ անիմա՛ստ է որևէ խոսք ասելը Աստծու մասին կամ ձեր արած հայհոյությունների ու մեղքերի հետևանքով ձեզ սպասվող գեհենի մասին, որովհետև Տիրոջ Սուրբ Խոսքերի Մարգարիտները չի՛ կարելի խոզերին մատուցել, սակայն այստեղ կխոսենք մեկ ա՛յլ բանի մասին, ինչպես ասում են՝ ամեն մեկի հետ՝ իրեն հասկանալի լեզվով:

womens

Միայն մեկ բան կասենք. «Չխաբվե՛ք. Աստված չի՛ ծաղրվում…» (Գաղ. 6:7): Շատ լա՛վ գիտենք, որ ձեզանից ոմանք նաև աղանդների հետ էլ կապ ունեն…

Հայ Առաքելական Եկեղեցու Հոգևորականները և հավատացյալները ՊԱՀԱՆՋՈ՛ՒՄ ԵՆ, որ հարգվե՛ն մեր կրոնական զգացումները և դեռևս ուղղակի զգուշացնում ենք, որ այդ ամենը սրբապղծություն է։

Մենք թույլ չե՛նք տալիս, որ որևէ մեկը ոտնահարի մեր իրավունքներն ու կրոնական զգացումները՝ իրենց «շոու»-ծրագրերում և ծաղրական հաղորդումներում օգտագործելով քրիստոնեական Սրբազան Խորհուրդները հեգնող ու ծաղրող դրվագներ:

Չգիտենք, թե ձեր գործունեությունը միտումնավոր-ուղղորդվա՞ծ է, որպեսզի հանրության մեջ ծածուկ քարոզեք այս պղծությունը, թե՞ տգիտության և անհավատության արդյունք է, սակայն դուք վիրավորո՛ւմ եք մեր հոգևոր-կրոնական զգացումները, ուստի մենք պահանջն է, որպեսզի դադարեցնե՛ք ձեր ծաղրանքը մեր Հավատքի հանդեպ:

ՄԻ՛ ՓՈՐՁԵՔ ՄԵՐ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ»:

Կիսվել