Մամուլ

Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն․ նոր մանրամասներ

Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկ՝ մարտի 29–ին, ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 29–ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։

Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Այս պահին 3 անձ ձերբակալվել է:

Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։

Կիսվեք ձեր էջում