Եկեղեցիներ ներխուժած անձինք պատարագի ժամանակ անվայել արտահայտություններ են հնչեցրել հավատացյալների հասցեին
Նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Եկեղեցիներ ներխուժած անձինք պատարագի ժամանակ անվայել արտահայտություններ են հնչեցրել հավատացյալների հասցեին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Արզումանյանը և Հովհաննես Թորոսյանը մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:
Աղբյուրի տեղեկություններով` Եկեղեցիներ ներխուժած անձինք ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկությունների, նմանատիպ արարքներ կատարել են նաև այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուր՝ shamshyan.com