Ելենա Արշակյանը՝ Էթերի Ոսկանյանի և Արսեն Լևոնյանի մասնակցությամբ աղմուկ հանած դրվագի մասին
Ելենա Արշակյանը՝ Էթերի Ոսկանյանի և Արսեն Լևոնյանի մասնակցությամբ աղմուկ հանած դրվագի մասին
Երեկվանից համացանցում տարածվել էր ռեժիսոր Ելենա Արշակյանի «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի մի դրվագ, որտեղ Արսեն Լևոնյանը ձեռքով «համբուրում» է Էթերի Ոսկանյանի ճակատը:
Տեսարանը վերնագրված էր՝ «էս ինչ էր» արտահայտությամբ, իսկ շատերն այն համեմատել էին հայտնի «Առյուծ արքա» մուլտֆիլմի հետ, ոմանք էլ նշել, որ համավարակի պայմաններում մարդիկ իրար ոչ համբուրում են և ոչ էլ գրկում:
Թե ինչու տեսարանը նման արձագանք ստացավ, ինչու էր նման լուծում տվել ռեժիսորը և ինչպես է վերաբերվում այն դերասաններին ովքեր տարածել էին տեսանյութը՝ Ելենա Արշակյանը խոսել է Armlady.am-ի հետ զրույցում:
«Իրականում շատ ծիծաղել է այս ամենն, անգամ չգիտեմ՝ ինչպես մեկնաբանեմ: Բայց պարտադիր պետք է համբուրվե՞ին, ինչի՞, եթե նրանք քույր ու եղբայր են խաղում սերիալում: Ես այդպես էի նախատեսել դրվագը, հիմա չեմ մանրամասնի սյուժեն, բայց նորմալ չի՞, որ քույրն ու եղբայրը իրանց տենց են պահում:
Զարմանում եմ՝ ինչո՞ւ է նման արձագանք ստացել, բայց ես ուրախ եմ, որ կարողացել ենք մարդկանց ժպիտ պարգևել: Ի դեպ, շատ լավ մուլտֆիլմի հետ են համեմատել»: