Ելակի մուրաբա պատրաստելու ամենահամեղ և ճիշտ տարբերակը
Ելակի մուրաբա պատրաստելու ամենահամեղ և ճիշտ տարբերակը
Ելակի մուրաբան շատ համեղ է և պատրաստվում է պարզ եղանակով: Ահա մի հեշտ բաղադրատոմս, որով կարող եք պատրաստել այս մուրաբան:
Առաջին հերթին հարկավոր է ընտրել չվնասված, կարմիր և թարմ ելակ։ Լավ լվացեք ելակները և մաքրեք ցողուններից։ Մեծ ելակները կտրեք 2 կամ 4 մասի՝ կախված դրանց չափից, իսկ փոքրերը թողեք ամբողջական։
Մաքուր մեծ ամանի մեջ շերտավորեք ելակները և շաքարավազը: Այսինքն՝ շերտով դնում եք ելակ, ապա շերտով՝ շաքար: Սա կօգնի, որ ելակը լավ ներծծի շաքարը:
Ամանը ծածկեք և թողեք սառնարանում մոտ 6-8 ժամ կամ ողջ գիշեր, որպեսզի ելակը հյութ տա:
Ինչպես պատրաստել ելակի մուրաբա
Ելակը շաքարի հետ միասին լցրեք կաթսայի մեջ և դանդաղ կրակի վրա դրեք եփվելու։ Հենց մուրաբան սկսի եռալ, խառնեք այն և թույլ տվեք եռալ 15-20 րոպե՝ ամեն անգամ հանելով առաջացած փրփուրը: Եթե ցանկանում եք, մուրաբային կարող եք ավելացնել կիտրոնի հյութ, որը կօգնի պահպանել ելակի վառ գույնը և կավելացնի թեթև թթվահամ:
Եփած մուրաբան թողեք սառչի 5-10 րոպե, ապա լցրեք մաքուր, ստերիլիզացված բանկաների մեջ: Փակեք բանկաները խիտ կափարիչներով և թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում:
Ելակի մուրաբան պատրաստ է: Դուք այն կարող եք օգտագործել թե՛ թարմ հացով, թե՛ աղանդերի մեջ կամ պարզապես որպես ինքնուրույն քաղցրություն։