Մամուլ

Եթե Փաշինյանի մոտ վրեժխնդրության նշույլներ լինեին, հիմա 500 մարդ ծանր պատիժ էին կրելու. Հայկ Գևորգյան

«Ես 25 տարուց ավելի ճանաչում եմ վարչապետին, որից 20 տարին մի սենյակում ենք աշխատել: Նրա մոտ վրեժխնդրության նշույլներ անգամ չկան: Չի կարող լինել նման բան: Այն իշխանությունը, այն լծակները, որ ինքն ունի, եթե նրա մոտ վրեժխնդրության նշույլներ լինեին, այսօր մի 500 մարդ շատ ծանր պատիժներ էին կրելու: Բայց նման բան չկա»:

Այս մասին իր տեսակոտն հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հրայր Թովմասյանի հետ տեղի ունեցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վրեժխնդրություն չէ։

«Ես այդտեղ որևէ տարօրինակ բան չտեսա, գործի ընթացքը ցույց կտա, էլի պարզաբանումներ կլինեն, բացահայտումներ կլինեն, կտեսնենք: Այս պահին ես այդտեղ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում»,- ասաց Գևորգյանը։

Կիսվել