Եթե փալաս ես, բոլորն էլ կարող են ճնշել. Այս վիճակում չեն կարող քննարկվել խաղաղության պայմանագրի դրույթներ. Սաղաթելյան
Եթե փալաս ես, բոլորն էլ կարող են ճնշել. Այս վիճակում չեն կարող քննարկվել խաղաղության պայմանագրի դրույթներ. Սաղաթելյան
Ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ հենց առաջին օրվանից մեր արձագանքը եղել է հստակ և ուղիղ. ռուս խաղաղապահները ունեն մանդատ և առաքելություն, որը պետք է պատշաճ իրականացնեն։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կառավարութան դիմաց իրականացվող ՀՅԴ-ական երիտասարդների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Բայց դա չի նշանակում, սակայն, որ այս կառավարության շենքում վեր ընկած պաշտոնյաները պետք է ձեռքերը լվանան Արցախից, 120.000 մարդ գտնվի շրջափակման մեջ, և ասեն՝ մենք պատասխանատվություն չունենք: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքն է ստորագրել, Հայաստանը պատասխանատվություն ունի իր 120 հազար քաղաքացիների ճակատագրի համար։
Եթե փալաս ես, բոլորն էլ կարող են ճնշել: Միջանցքի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող Ադրբեջանն ունենալ միջանցք:
Ինչ վերաբերում է միութենական պետությանը, ես չգիտեմ դա ում երևակայությունն է, դա ինչ հարց է և ինչի համար են անում։ Թող ասեն՝ իրենցից ում են ճնշել, ոնց են ճնշել։ Ռուսաստանից շատ հստակ եղավ պաշտոնական արձագանք։
Դժբախտություն է, երբ քո ԱԽ քարտուղարին ասում են սադրիչ է: Շատ հստակ ասում են՝ եթե նման բան կա, անուններ տուր: Դե թող անուններ հնչեցնեն, մենք էլ տեսնենք՝ դա որտեղ է քննարկվել, կա՞ արդյոք նման խնդիր, թե որոշ արևմամետ երկրների գործակալներ փորձում են երկրում տրամադրություններ ստեղծել»։