Աշխարհ

Եթե ցանկանայինք շարունակել պատերազմը, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք կանգ առնել․ Ալիև

Եթե ցանկանայինք շարունակել պատերազմը, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք կանգ առնել․ Ալիև

«Մենք մտադրություն չունեինք շարունակելու (պատերազմը սեպտեմբերի 19-ին)։ Եթե ուզում էինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք կանգ առնել, եթե ընդհանրապես որոշեինք կանգ առնել։ Բայց մենք դա չարեցինք»,- այդ մասին Կովսականում (Զանգելան) իր ելույթում ասել է Ալիևը․

«Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարում և անում ենք դա ողջ պատասխանատվությամբ։ Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցածից հետո ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի թիմերը միասին նստեն և աշխատեն խաղաղության պայմանագրի նախագծի վրա:

Կարծում եմ, որ սեպտեմբերի 20-ից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, լուծում գտնելը և որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքելը ավելի հեշտ կլինի։

Արցախում տեղի ունեցածը Հայաստանի վարչապետի և Լեռնային Ղարաբաղում նրա հովանավորած անջատողականների անպատասխանատու քաղաքականության արդյունքն է»,- ասել է նա։ 

Կիսվել