«Եթե վիճակագրությունը ստիպի, կգնանք այդ քայլին». Փաշինյան
«Եթե վիճակագրությունը ստիպի, կգնանք այդ քայլին». Փաշինյան
«Պետք է ջանք գործադրենք, որպեսզի փակ տարածքներում դիմակների կրման կանոնները մաքսիմալ լավ պահպանվեն ու ստիպված չլինենք գնալ վարչական ներգործության, բայց եթե վիճակագրությունը ստիպի դա անել, ստիպված կլինենք գնալ դիմակների կրման խստացման ուղղությամբ»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:
Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հայտնել էր, որ վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի որոշակի աճ է գրանցվում:
Լենա Նանուշյանն անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ ասաց, որ վերջին օրերին որոշակի աճ է գրանցվել. «Եթե անցած շաբաթ գրանցում էինք օրական մինչև 200 դեպք, այս շաբաթ հատել ենք այդ թիվը, այսօր 225 դեպք է գրանցվել:
Մեր կանխատեսումներով՝ աճի տենդենցը կշարունակվի»,- ասաց Լենա Նանուշյանը: