«Եթե վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է». Սասուն Միքայելյան
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»՝ մի խումբ ՀՀԿ-ականների ներկայացրած նախագծի քվեարկությունից առաջ Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասաց, որ եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի, օրենքով արձանագրելու կարիք չկա: «Էսօր պատմական պահ է՝ որոշում կայացնելու: Կոչ եմ անում բոլորին պարտադիր կողմ քվեարկել նախագծին, սա այն թեման չէ, որ «եթե»-ով խոսենք: Եկեք մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, սա վերկուսակցական օրենք է: Վեհափառ հայրապետն ու եկեղեցին կարիք ունի անվտանգության հատուկ միջոցառումների»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:
«Եթե վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է»,- պատասխանեց Սասուն Միքայելյանը:
ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն ասաց, որ խոսքը հայ ժողովրդից պաշտպանելու մասին չէ, այլ՝ անվտանգության:
Նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց:
Աղբյուր՝ mamul.am