«Եթե Սրբազանը դեմ է տրանսպորտի ուղևվարձի թանկացմանը՝ գուցե միջնորդի Եկեղեցին փողը փակի»
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Քանի որ սրբազան շարժումը հասավ տրանսպորտի ուղևվարձի թանկացմանը և այս թեմայի մեջ շատ է խոսվում, թե ուր են առաջվա թանկացման դեմ պայքարողները` ասեմ։
Ես թե առաջ թե հիմա հասկանում եմ, որ 100 դրամով տրանսպորտ չի կարող աշխատել և հավերժ սուբսիդավորում չի կարող լինել։
Առաջ ես պայքսրում էի թանկացման դեմ, հիմա` ոչ։ Բացատրեմ։
Տարոն Մարգարյանի ժամանակ տրանսպորտը բաժանված էր ոչ թե ըստ Երևանի կարիքների, այլ ըստ գծատերերի գրպանի, որոնք մեծ շահույթ էին ստանում։ Երևանցիներին տեղափոխում էին խայտառակ ռաֆերով` անտեսելով անվտանգությունը և արժանապատվությունը։ Կարճ` ոչ մի բարեփոխում չկար, իսկ գինը ցանկանում էին բարձրացնել։ Ես ասում էի բարեփոխեք` նոր թանկացրեք։
Հիմա ոչ միայն ռաֆեր այլև հին գազելները չկան, փոխարենը ժամանակակից ավտոբուսներ են։ Փոփոխությունները լիարժեք չեն, բայց էական են։ Դրա համար ես կողմ եմ թանկացմանը` սոցիալական բաղադրիչի տրամաբանական կիրառմամբ։
Իսկ եթե Սրբազանը դեմա, պետք ա ասի, ովա ֆինանսավորելու բյուջեի բացը։ Էլի չկառուցված մանկապարտեզների, չվերանորոգված ենթակառուցվածքների հաշվին՞։
Իսկ գուցե Սրբազանը միջնորդի` Եկեղեցին փողը փակի»։