Եթե «Սպայկան» չիրականացնի մթերումը, ապա Փաշինյանի ծննդյան օրը, նա և կառավարության այլ անդամներ ծիրաններով ծեծ են ուտելու
Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքում գրել է, թե ինչ տեղի կունենա, եթե «Սպայկան» չիրականացնի մթերումը ․
«Որոշ վերլուծություններ կարդացի «Սպայկայի» շուրջ ստեղծված իրավիճակի ու դրա հնարավոր հետևանքների մասին։ Կարծում եմ, ընկերության կողմից մթերումները դադարեցնելու (կամ ֆիզիկապես դրա հնարավորությունը չունենալու) պարագայում օպտիմիստական հեռանկարներ տվող մարդիկ զուտ տեսական բաներ են խոսում, որոնք պրակտիկ դաշտի հետ ունեն լուրջ հակասություններ։
Իրականությունն այն է, որ անհնար է երկու ամսում փոխարինել «Սպայկային»։ Նույնիսկ եթե մի մասը ծավալի, կամ անգամ մեծ մասը հնարավոր լինի արտահանել, ապա որևէ մեկը չի կարողանալու վաճառել այդքան ապրանք, քանի որ չունեն համապատասխան պայմանագրեր, որոնք տարիների աշխատանքի, ձեռք բերված կապերի արդյունք են։
Եթե այս կառավարությունը լիներ գոնե մի քիչ ադեկվատ, ապա նման գործողությունների (անկախ հիմնավորումների օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց) կգնար միայն ու միայն մթերման սեզոնից հետո ու ոչ թե դրանից 2 ամիս առաջ։
Ոնց որ հատուկ անեն, որ իրենք իրանց գցեն կրակը, վատն էն ա, որ միայնակ չեն ընկնում՝ գյուղացիներին առաջին հերթին ու հետո նաև մեզ բոլորիս տանում են հետները։ Գրառման վերջում մի փոքր վանգայություն.
Եթե «Սպայկան» չկարողանա կամ չցանկանա իրականացնել մթերումը, ապա հունիսի մեկին՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, նա և կառավարության այլ անդամներ, ովքեր կհայտնվեն հորիզոնում՝ ծիրաններով ծեծ են ուտելու հարյուրավոր գյուղացիների կողմից»։