«Եթե սովորական բուդկայում նստող մարդը մտնում է հարկային դաշտ, ես էլ պետք է մտնեմ». շոու բիզնեսից ովքեր են հարկ վճարելու
Շոու բիզնեսի ոլորտում գործունեություն ծավալող անձանց՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին հարկային դաշտ տեղափոխելը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել վերջիններիս կողմից:
Երեկ ՊԵԿ-ը կրկին հայտարարություն է տարածել, որով հորդորում է շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, սեղմ ժամկետներում բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:
Հակասական կարծիքների առիթ դարձած որոշման վերաբերյալ Tert.am Life-ը զրուցել է Սիլվա Հակոբյանի, Ռաֆայել Երանոսյանի, Լիանայի և Հակոբ Հակոբյանի հետ:
Երգչուհի Սիլվա Հակոբյանը նկատեց, որ եթե նման օրենսդրական կարգավորում է առաջ քաշվում, ուրեմն կա դրա անհրաժշետությունը: Երգչուհին ասաց, որ ինքն օրենքը շրջանցել չի պատրաստվում:
«Եթե անկեղծ, տեղյակ էլ չէի, որ նման կարգավորում են մտցրել: Ես չեմ խառնվում նման հարցերին, իմ գործն եմ անում՝ երգում եմ: Միայն մի բան կասեմ՝ օրենքի առաջ բոլորս ենք հավասար, եթե օրենքն ընդունվի, մենք նույնպես կենթարկվենք դրան: Դա ասում եմ մեր ամբողջ ընտանիքի անունից: Ինչ Երևի ճիշտ են գտնում, որ նման օրենք են գրել»,-ասաց նա։ Նշենք, որ օրենքը վաղուց է ընդունված, սակայն մինչև այս չի կիրառվել։
Հակոբ Հակոբյան–Արմեն Հովհաննիսյան դուետը ևս հաճախ է ներկայանում տարբեր կորպորատիվ միջոցառումներում: Զրույցում Հակոբը մտավախություն հայտեց՝ վերահսկողության հետ կապված. «Ես դա չեմ պատկերացնում: Կարծում եմ, որ հնարավոր չէ վերահսկել: Ինձ թվում է, եթե փորձեն որևէ կերպ վերահսկել դա, ավելի թանկ կնստի պետության վրա, քան այն հարկերը, որոնք երգիչները պետք է վճարեն:
Կարծում եմ` անհեթեթություն է: Ես, որպես երգիչ, գրանցված աշխատող եմ կոնկրետ հաստատությունում և վճարում եմ հարկ դրա համար: Հիմա չեմ պատկերացնում՝ ինչպես է լինելու: Թող վերջապես սկսեն կազմակերեպել միջոցառումներ և վճարեն երգիչներին, ոչ թե միայն իրենց հորեղբոր տղաներին ու աղջիկներին կանչեն համերգների: Եթե օրինակ իրենք որոշում են, որ մեր դուետը տարեկան X գումար պետք է վճարի, ուրեմն Հանրային հեռուստաընկերությունը պետք է ծառայի մեզ որպես գովազդի միջոց»:
Երգիչը կարծում է, որ պետական աջակցության բացակայության պայմաններում հարկ վճարելու պահանջը անհիմն է, իսկ դրա կիրառվելու պարագայում բոլորի համար հավասար սանդղակ չի կարող գործել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։