Մամուլ

Եթե պետք լինի, ես էլ եմ գնալու ակցիա անելու. Ծառուկյանը՝ Ամուլսարի շահագործման մասին․ Տեսանյութ

«Եթե պետք լինի, ես էլ եմ գնալու ակցիա անելու» ,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին:

«Ժողովրդին պետք է լսել: Ժողովրդի համաձայնությունը կլինի, թող բացեն, չի լինի, թող չբացեն», – ասաց նա:

Դիտարկմանը՝ դեմ կլինի՞ ՀՀ տնտեսությունը հանքարդյունաբերությամբ զարգացնելու տարբերակին, եթե պարզվի, որ դա վտանգավոր է ու արդյոք պատրաստ է իր հանքարդյունաբերական գործարանները փակել այդ դեպքում, Ծառուկյանն ասաց.

«Դուք դրանում երբեք չկասկածեք: Եթե ինչ-որ խնդիր բարձրացնի ժողովուրդը, խնդիր լինի, թող ոչ ոք չկասկածի, որ չի աշխատի», -ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հանքերը ցիանիդով չեն աշխատում:

Հարցին՝ ի՞նչ կանի ԲՀԿ-ն, եթե ամեն դեպքում Ամուլսարի հանքի շահագործման մասին որոշում լինի, իսկ ժողովուրդը դեմ լինի:  Ծառուկյանը հայտարարեց, որ ժողովրդի կողքին են լինելու.

«Եթե պետք լինի, ես էլ եմ գնալու ակցիա անելու: Մենք մեր ժողովրդի կողքին ենք: Ժողովրդին պետք է ներկայացնեն՝ եթե վնաս չէ, օգուտ է, ժողովուրդը դա կհասկանա»:

Կիսվել