Մամուլ

Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք վարակված 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով. Արսեն Թորոսյան

Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք վարակված 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով. Արսեն Թորոսյան

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ այն հարցին, թե ըստ կանխատեսումների՝ որքան ժամանակ կպահանջվի կորոնավիրուսի վերացման համար։

«Ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարունից հետո կամ վարակը կմարի աստիճանաբար և շատ քիչ շրջանառություն կունենա, կամ մենք կունենանք սպեցիֆիկ դեղ կամ պատվաստանյութ դրա դեմ», – ասաց նա՝ ընդգծելով, որ հստակ ոչինչ ասել հնարավոր չէ․

«Անորոշությունները շատ-շատ են ու մնում են այդպիսին: Նոր ռազմավարությունն այս իրավիճակում կախված է նաև զարգացումներից: Եթե հիվանդների թիվը շատանա, ապա նաև տուն ենք ուղարկելու:

Կանոնները նույնն են՝ ձեռքերը հաճախ լվանալ: Ապակենտրոն նշանակում է՝ չպետք է լինի հրաման այդ կանոնները պահելու համար: Հիմա պատասխանատվության մակարդակը մի քիչ բարձր է, քանի որ պետությունը չի կարող փակ մնալ:

Եթե մենք կարողանանք պահպանել կանոնները, ապա կկարողանանք գնալ առաջ: Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ օրինակ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով: Այդ սցենարը անհավանական չէ»։

Կիսվել