Եթե ուզում եք պատերազմը՝ օր առաջ ավարտվի, ապա հակառուսական հայտարարություններ ու ստատուսներ մի հրապարակեք․ Հայկ Մանասյան
Եթե ուզում եք պատերազմը՝ օր առաջ ավարտվի, ապա հակառուսական հայտարարություններ ու ստատուսներ մի հրապարակեք․ Հայկ Մանասյան
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե ուզում եք պատերազմը՝ օր առաջ ավարտվի, ապա հակառուսական հայտարարություններ ու ստատուսներ մի հրապարակեք։ Պահեք խաղաղ ժամանակների համար, եթե դա Ձեզ համար այդքան կենսական է։
Վերջին հաշվով ռուսական մամուլը մեռավ բացատրելով, որ թուրքերը պատերազմի թողտվություն ստացել են ռուսներից նաև այն պատճառով, որ հակառուսական հրճվանքը ոմանց մոտ հասել էր անպատասխանատու աստիճանի։
Կրկնում եմ։ Եթե Ձեզ համար էդ ամենը կենսական է, թողեք խաղաղ ժամանակների համար, հիմա դրա ժամանակը չէ»։