ՄամուլՔաղաքականություն

«Եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը, ապա ո՞վ»․ Մարտի 1-ի մեղավորները

«Հարցաքննության ժամանակ մարտի 1-ի կազմակերպման վերաբերյալ վերջին հարցին Միքայել Հարությունյանը պատասխանում է՝«ինչի եք հենց ինձ տալիս այդ հարցը»։ Ակնհայտ է,որ նա  այս հարցով ցուցմունք է տալիս Ռոբերտ Քոչարյանի դեմ, հասկացնելով, որ ինքը պարզապես զինվորական է եղել և գլխավոր հրամանատարի հորդորով էլ գրել է հրամանը՝ հայտարարելու ռազմական դրություն ու զորքերին օգտագործելու  հանրահավաքի մասնակից քաղաքացիների դեմ,- Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում պատմեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը և հավելեց,- սա պետական ահաբեկչություն էր, որը չի կարող լինել առանց պետական աջակցության, հետևաբար, գլխավոր մեղավորը Ռոբրտ Քոչարյանն է, հենց նրա գալով սկսվեց հանցագործություններով ապրելու իշխանավորի ադաթը, ավանդույթը։

Եվ վերջին 20 տարիների մեջ դժվար է գտնել մարդ,ով պաշտոնյա է ու չի թաթախվել հանցագործությունների մեջ։ Դժվար է գտնել բարձր պաշտոն ունեցող մարդ՝ վարչության պետ, փոխնախարար,ովքեր եղել են ներսում,տիրապետումեն համակարգին ու չեն փչացել։ Հիմա ԱԱԾ-ն չի կարող ձերբակալել բոլորին, բայց շատերին բացահայտելով մենք երկիրը արդեն դուրս ենք մղում այդ հանցային համակարգից»։

Մարտի 1-ի մեղավորները

Մարտի 1-ի մասին նկարահանված «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը լավ խոսք ունի՝ «եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը, ապա ո՞վ»։

Դեռ իշխանափոխությունից առաջ խորհրդարանում քննարկման ժամանակ Սամվել Նիկոյանը մեղադրանք հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ ասելով, որ Մարտի 1-ի հրամանը հիմնված էր սուտ ցուցմունքի վրա՝ իբր թե ցուցարարները ավտոբուսների հետևից կրակել են ոստիկանների վրա և դրա պատճառով կարիք է եղել գործի դնել պետականա ավտանգության ուժերը։ Եվ այդպիսով սպանվեցին բազմաթիվ մարդիկ, խեղվեցին բազմաթիվ ճակատագրեր։

Մարտի 1-մասին փաստահավաք խմբի հավաքած նյութերն ամփոփող գիրքը՝ «Աստիճանները պետք է վերևից մաքրել» վերնագրով, պարունակում է այդ պետական ահաբեկչությունը բացահայտող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այստեղ հավաստի տեղեկություններ կան, թե ինչպես է իշխանությունը օգտագործել օլիգարխիային մարտի 1-ը իրականացնելու համար․ ով ինչքան զենք, հագուստ, զինվորական համազգեստ է ստացել, որպեսզի իրենց թիկնապահները այդ օրը օգտագործվեն ժողովրդի դեմ։ Նշված է այդ մարդկանց ցուցակը։

Եվ այսօր ժողովրդի արդար դատի պահն է եկել ու այս գիրքը կարող է դառնալ ուղեցույց ՀԿԾ-ի հետագա աշխատանքների համար։ Մարտի 1-ին իրենց հարազատներին կորցրած մարդիկ վերջապես կտեսնեն մեղավորների արդար դատը։

Կիսվել