Ազատ խոսք

Եթե ոհմակը հրաժարվում է սեփական ոտքերով տուն գնալ, ԱԺ-ն պետք է օգնի նրանց դա անել

Եթե ոհմակը հրաժարվում է սեփական ոտքերով տուն գնալ, ԱԺ-ն պետք է օգնի նրանց դա անել։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա էլ դատավոր-իրավագետի հիմնավորում: Պարզվում է՝ նոր Սահմանադրության պահանջներով ընտրված երկու դատավորները պետք է պաշտոնավարեն 12 տարի, իսկ անցյալի տխուր ժառանգություն մնացած 7 անդամները՝ մինչև 65 տարեկանը: Ու ոչ մի «էլիտնի» իրավագետ այս ողջ խայտառակության մասին չի էլ խոսում:

Նոր եմ հասկանում, թե ինչու են խուսափում փաստարկված հակադրվել Վահե Գրիգորյանի՝ օրեցօր ավելի տրամաբանական դարձող հայտարարությանը: Հրայր Թովմասյանը կամ ՀՀԿ-ի նախկին վերնախավը, կամ անգամ ՍԴ-ում նստածները չէին կարող չնկատել, որ «2015-ի Սահմանադրությունն արարողներն ապահովագրել են Վերահսկիչ պալատի անդամների հետագա պաշտոնավարումը (նույն այս Սահմանադրությունը սահմանում է, որ Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ), իսկ Սահմանադրական դատարանի անդամներինը՝ ոչ»։

Ինչպես մենք՝ ոչ սահմանադրագրետներս էինք նկատել, իսկ այժմ էլ իրավագետներն են խոսում, ակնհայտորեն, դա արվել է հաշվարկով, որպեսզի աստիճանաբար ազատվեն նախկին ՍԴ անդամներից՝ նրանց տեղը տանելով էլ ավելի կզած տեսակների, ի վերջո, սեփական որդիներին ու դուստրերին մի կերպ իրավակաբանական կրթություն էին ապահովել, դատավորներ դարձրել ու ինչ վատ կլիներ, եթե նրանք այս կամ այն «փոխոխելի» պաշտոնից տեղափոխեին ցմահ, բարձր աշխատավարձով թոշակի, հատկապես, երբ սեփական ընտանիքի ապօրինությունները պարտակելուն ու ցանկացած վճիռ արձակելուն էլ պատրաստ էին:

ՍԴ 7 անդամները պետք է վերանշանակվեն այն նույն ընթացակարգով, ինչ ընթացակարգով ընտրվել են Վահե Գրիգորյանը և մյուս ՍԴ դատավորը: Սա այլևս կասկածից վեր է: Ու եթե ոհմակը հրաժարվում է սեփական ոտքերով տուն գնալ, ԱԺ-ն պետք է օգնի նրանց դա անել…»:

Կիսվել