Մամուլ

«Եթե նրանց ազատումը այդքան անհանգստացնում է, կարող ես դու էլ դիմում գրել՝ գնալ». Փաշինյանը՝ Վանեցյանի մորը. «Իրատես»

«Եթե նրանց ազատումը այդքան անհանգստացնում է, կարող ես դու էլ դիմում գրել՝ գնալ». Փաշինյանը՝ Վանեցյանի մորը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բավականին ուշագրավ է եղել կառավարության կադրերի վարչության պետի, այն է` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մոր աշխատանքից ազատման պատմությունը:

Հիշենք` Փաշինյանի որոշմամբ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` «դիջեյ Էդոյի», շքեղ «պասով» աշխատանքից ազատվեցին արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը:

Տիկին Մարգարիտը Ալիկի ու Արթուրի համար փորձել է բարեխոսել վարչապետի մոտ, ասել, որ նրանք նորմալ աշխատողներ են, ինչին Փաշինյանը պատասխանել է` եթե նրանց ազատումը քեզ այդքան անհանգստացնում է, կարող ես դու էլ դիմում գրել-գնալ: Եվ Մարգարիտ Ազարյանը գրել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կիսվել