Եթե նույնիսկ այսօր էլ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ապա նա իր նպատակին հասած կլինի. Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Եթե նույնիսկ այսօր էլ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ապա նա իր նպատակին հասած կլինի.
Ժողովրդի մեջ համատարած հուսալքություն է։
Ոչնչացված են մարդկանց բոլոր կարմիր գծերը։ Մարդիկ հանդուրժում են նույնիսկ իրենց սրբությունների պղծումը։
Մարդկանց սովորեցրել են իրենց սոցիալական վիճակը, իրենց աշխատանքն ու պաշտոնը գերադասել ամեն ինչից, նույնիսկ հարազատ երեխաներին անեծքի տակ դնելուց։
Ոստիկանները անհաղորդ ու անտարբեր նայում են Տերունական աղոթք անող հոգևորականներին’ կարծես այդ աղոթքը ուրիշ լեզվով և ուրիշ կրոնի մասին է։
Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ»: