Մամուլ

Եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն այլ փորձառու մարդ լիներ, ճիշտ կղեկավարեր. Սեյրան Օհանյանը նշեց պարտության պատճառները

Եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն այլ փորձառու մարդ լիներ, ճիշտ կղեկավարեր. Սեյրան Օհանյանը նշեց պարտության պատճառները

Ես եղել եմ Արցախում սեպտեմբերի 28- գիշերվանից եւ 40 օր անընդմեջ Արցախում եմ եղել եւ ստանձնել եմ խորհրդատվական գործունեություն Արցախի ՊԲ հրամանատարի համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այնուհետեւ օգնել եմ Արցախի նախագահին տարբեր հարցերում՝ տարածքների պաշտպանության, աշխարհազորի ձեւավորման, զորահավաքային ռեսուրսների հետ աշխատանքի, պարեկային ծառայության պայմաններում: Այնքան էլ դյուրին, հեշտ չի եղել: Պարտությունների մասին խորությամբ ես չէի խոսի, որովհետեւ ռազմական գործողությունները մեծամասնությամբ գաղտնիություն են պարունակում:

Ընդհանուր առմամբ մեր ձախողումների պատճառը ոչ արդյունավետ կառավարումն է՝ եւ քաղաքական, եւ պետական, եւ ռազմաքաղաքական ու ռազմական մակարդակներում: 285 կմ սահման ունենք Ադրբեջանի հետ եւ միայն 20 կմ-ում է, որ մխրճում է եղել հակառակորդի կողմից: Այդ հատվածում մեր հրամանատարական կազմը չի կարողացել կանգնեցնել մխրճումը:

Սեյրան Օհանյան

Իհարկե, բարձրագույն հրամանատարական կազմը, նույն գերագույն հրամանատարը ասենք, չպետք է գնա վաշտ ղեկավարի, բայց նրանք պարտավոր ենք երկրի բոլոր կառույցների հնարավորությունները՝ ԱԺ, կառավարություն, Անվտանգության խորհուրդ, ՊՆ եւ Գլխավոր շտաբ, ուղղեն ճիշտ ռազմաքաղաքական եզրակցություններ կազմեն եւ դրանից ելնելով վերախմբավորումներ իրականացնեն եւ մխրճման ուղղությունը այլ ստորաբժանումներով փակեն:

Այստեղ է, որ ես ասում եմ, որ ղեկավարությունը պարտավոր է ճիշտ վերախմբավորում իրականացնել, ճիշտհրամանատարական կազմ նշանակել, որ եթե այդ ուղղությամբ անելանելի իրավիճակ է, ապա այդ դրությունը շտկել: Այստեղ գլխավոր հրամանատարի դերը շատ մեծ է: Գերագույն հրամանատարը անմիջականորեն պետք է ընկղմվի ռազմական դրության, ռազմական գործողությունների մեջ եւ հրամանատարական կազմում ճիշտ որոշումներ ընդունի»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի համոզմամբ, եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն այլ փորձառու մարդ լիներ գերագույն գլխավոր հրամանատարը, ճիշտ կղեկավարեր. «Պետք է ԱԺ-ն, կառավարությունը օգտագործվեր պետությունը մոբիլիզացնելու եւ հայրենականպատերազմին ուղղելու վրա:

Մենք չկարողացանք մոբիլիզացնել եւ ժողովրդի ամբողջ կամքը, ուժը ուղղել այդ գործողություններին: Ինչու 2018-ին խաղաղ հավաքներում կամ Եռաբլուր մեկնելու համար մենք կարողանում ենք վարչական բոլոր ռեսուրսներն օգտագործել ժողովրդի ավյունը օգտագործել, գնալ Եռաբլուր, գրկել զոհվածի ծնողին, բայց ժամանակին չենք կարողանում այդ ամենն անել եւ գրկել զինվորին, որ հետո զոհվածի հարազատին չգրկենք:

Սեյրան Օհանյան

Հաջորդը, կառավարությունն ամբողջությամբ ռազմական ռելսերի վրա չի փոխադրել իր գործունեությունը, հատկապես ռուսուսրների, ֆինանսների վերաբաշխման, նաեւ խորքում օպերատիվ դասավորվածության մեջ կահավորվածություն իրականացնելու համար, ապահովել տրանսպորտի ամբողջ շարժը: ԱԽ-ում չեն քննարկվել պատերազմը դադարեցնելու, շարունակելու, կամ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու, հունվարի 11-ի հայտարարությունը ստորագրելու հարցերը:

Պարտության պատճառներից մեկը նաեւ նա է, որ մեր պետությունում, կարգապահության մակարդակը շատ ցածր է եղել: Որոշ ստորաբաժանումներում մոբռեսուրսի հետ կապված խնդիրներ են եղել, որոշ ստորաբաժանումներում համապատասխան դասեր չեն քաղել թերություններից:

Մենք տեսանք, որ այն վայրում, որտեղ մխրճում է եղել, սպայական բարձրագույն կոչումներ, ազգային հերոսի կոչումներ տրվեցին: Մենք ոչ թե պատասխանատվության ենթարկեցինք նահանջի համար պատասխանատուներին, այլ խրախուսել ենք»:

Կիսվել