Եթե նախարարներին հարցնեն՝ բա որտեղից ձեզ այս ամենը, հանգիստ կպատասխանեն՝ «Բլոտով եմ կրել»
«Զուգադիպությո՞ւն… Չեմ կարծում. Իսկ իմ կարծիքով, ամենևին պատահական չէր, որ նույն օրը հրապարակվեցին բլոտ խաղացող նախարարների լուսանկարը և Երևանի քաղաքապետի ունեցվածքի մասին պատմող տեսանյութը, որը տրամաբանական հարց է առաջացնում՝ որտեղից այդ ամենը Տարոն Մարգարյանին։
Ինձ թվում է նախարարները արդեն այսօրվանից իրենց ապահովագրում են՝ եթե հետագայում իրենց մասին էլ նման տեսանյութ հրապարակվի ու մարդիկ հարցնեն՝ բա որտեղից ձեզ այս ամենը, հանգիստ կպատասխանեն՝ «Բլոտով եմ կրել»…։