Սպորտ

Եթե Մխիթարյանն այդքան վախեցել է, թող «պամպերս» գնի․ Հայտնի ռուս ֆուտբոլիստը վիրավորել է մեր հավաքականի ավագին

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը բավական կոպիտ և վիրավորական կերպով է արձագանքել «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշմանը:

«Ո՞ւմից ես վախենում: Գնայիր ու խաղայիր քո խաղը: Դու ֆուտբոլիստ ես և քո որոշումը ոչ միայն անհասկանալի է այլև ծիծաղելի: Վախենում էիր, որ տրիբունաներում քեզ կսուլեն: Մարադոնային էլ սուլեցին, երբ նա ձեռքով գոլ խփեց: Մարադոնան հիմա կենդանի է, չէ՞: Ինչ կապ ունեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Քեզ ոչ-ոք մատով չէր դիպչի Բաքվում:

Եթե Մխիթարյանն այդքան վախեցել է, թող իր համար «պամպերս» գնի: Ես «Արսենալի» ղեկավարության տեղը լինեի կտուգանեի Մխիթարյանին ոչ մարզական և ոչ պրոֆեսիոնալ արարքի համար: Քո գործն է ֆուտբոլ խաղալը: Դու պետք է գայիր Բաքու և ապացուցեիր, որ չես վախենում: Ընդունիր, որ դու վախկոտ ես»,-Rusfootball.info-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կանչելսկիսը:

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել