«Եթե մի բան ուզում ես, ապա ողջ տիեզերքն օգնում է քեզ». Պաուլո Կոելիո
«Եթե մի բան ուզում ես, ապա ողջ տիեզերքն օգնում է քեզ». Պաուլո Կոելիո
Պաուլո Կոելիո բրազիլացի գրող և բանաստեղծ։ Հրատարակել է ավելի քան 20 գիրք՝ վեպեր, մեկնաբանված անթոլոգիաներ, փոքր պատմվածքների ժողովածուներ: Հայտնի է դարձել իր «Ալքիմիկոսը» վիպակով, որը համարվել է բեսթսելլեր: Բոլոր լեզուներով շրջանառությունը գերազանցում է 300 միլիոնը:
Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում 21-րդ դարի լեգենդար գիտաֆանտաստիկ գրող, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ` Պաուլո Կոելիոյի լավագույն ցիտատները։
1. Աշխարհն ավելի լավը կլինի, եթե մարդիկ պատրաստ լինեն ինչ-որ բան վտանգել այն ավելի լավը դարձնելու համար:
2. Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են և հաճախ են օգտագործում ինչ որ մեկի շուրթերը, որպեսզի մեզ ինչ որ բան ասեն:
3. Եթե մի բան ուզում ես, ապա ողջ տիեզերքն օգնում է քեզ:
4. Սիրող մարդը երբեք չի ցավեցնի իր սիրեցյալին… մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է իր զգացմունքների համար և մենք ուրիշներին մեղադրելու իրավունք չունենք։
5․ Երբեմն պետք է լինում անցնել ամբողջ աշխարհը` հասկանալու համար, որ գանձը թաղված է մեր սեփական տան մոտ։
6․ Երեխաները հրաժարվում են երազանքից, որպեսզի ուրախացնեն ծնողներին, իսկ ծնողները հրաժարվում են կյանքից, որպեսզի ուրախացնեն երեխաներին։
7․ Երբեմն հարկավոր է մահանալ, որպեսզի նորից սկսել ապրել։
8․ Առանց մանրուքների մեծ փոփոխություններ չեն լինում։
9․ Միշտ պետք է իմանալ, թե երբ է ավարտվում կյանքի հերթական փուլը: Փակվում է շրջանը, փակվում է դուռը, ավարտվում է գլուխը. կարևոր չէ, ինչպես դու այն կանվանես: Կարևոր է անցյալում թողնել այն, ինչն արդեն անցյալին է պատկանում։
10․ Երբեմն պատահում է, որ կյանքը բաժանում է երկու մարդու միայն այն բանի համար, որպեսզի երկուսին էլ ցույց տա, թե ինչքան կարևոր են նրանք իրար համար:
11․ Երբ դու գտնում եք կյանքի համար կարևոր մի բան, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվես մնացած ամեն ինչից:
12․ Կյանքը միշտ չէ, որ երկրորդ հնարավորություն է տալիս։ Եվ նվերները, որ նա հրամցնում է՝ ավելի լավ է ընդունել։
13․ Լինում են պահեր, երբ դու մեծ ցանկություն ես ունենում օգնելու նրան, ում սիրում ես, բայց ինչ-որ բան անելու անկարող ես լինում։
14․ Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ:
15․ Երբեմն դու պետք է վազես, որպեսզի տեսնես, թե ով կվազի քո հետևից: Երբեմն դու պետք է փափուկ խոսես, որպեսզի տեսնես, թե իրականում ով է քեզ լսում: Երբեմն դու պետք է մեկ քայլ հետ անես, որպեսզի տեսնես, թե էլ ով է կանգնած կողքդ: Երբեմն դու պետք է սխալ որոշումներ կայացնես, որպեսզի հասկանաս, թե ով է քեզ հետ, երբ ամեն ինչ փուլ է գալիս: