Մամուլ

Եթե մինչև հիմա չեմ հանձնվել, ապա ամուսնուս պատճառով, որը ինձ թույլ չի տալիս հանձնվել. Աննա Հակոբյան

Եթե մինչև հիմա չեմ հանձնվել, ապա ամուսնուս պատճառով, որը ինձ թույլ չի տալիս հանձնվել:

ՀՀ վարչապետի տիկին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի փոքրիկ հատված «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ ունեցած ելույթից՝ նշելով, որ դրանով ևս մեկ անգամ վերահաստատում է, որ մեր երկրում և մեր հասարակությունում երկրի ղեկավարի տիկին «աշխատելը» դժվար, շատ դժվար, անասելի դժվար է:

«Ուզում եմ անկեղծ լինել. անցած մեկուկես տարում չի եղել մի ամիս, որի ընթացքում ես լրջորեն մտածած չլինեմ այսպես ասած «վարչապետի տիկնոջ» գործունեությունը դադարեցնելու մասին: Եվ եթե մինչև հիմա չեմ հանձնվել, ապա գերազանցապես ամուսնուս պատճառով, որը, բառիս բուն իմաստով, ինձ թույլ չի տալիս հանձնվել: Իսկ եթե կտրվենք անձերից և ինքներս մեզ հարց տանք. արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն և պետություն կշահենք, եթե վարչապետի տիկինն իր հնարավորությունների չափով չնպաստի մեր երկրի զարգացմանը:

Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, պետության ղեկավարի կնոջը և առհասարակ՝ կանանց դիտարկում ենք որպես ուժ և ռեսուրս, որ կարող է և պետք է մասնակցի և իր նպաստը բերի մեր պետության զարգացմանը: Ու քանի որ խոսեցի այն մասին, որ ամուսինս առաջինն է, որ ինձ թույլ չի տալիս հանձնվել, վերջում ուզում եմ մի փոքր էլ բացել փակագծերը:

Իրականում ամուսնուս պահանջներն էլ ինձանից պակաս բարդ չեն: Կարճ ձևակերպելով կստացվի այսպես. լինել «դուխով և խոնարհ»՝ միաժամանակ: Առաջին հայացքից անհամատեղելի թվացող այս որակները, թերևս, կարող են համատեղել միայն հայ կանայք՝ մեր պատմությունը վկա»,- գրել է նա:

Կիսվել