Ազատ խոսքՄամուլ

Եթե մեքենան գազով շահագործեի կծախսեի դրա 60 տոկոսը՝ 310.000 դրամ

Եթե մեքենան գազով շահագործեի կծախսեի դրա 60 տոկոսը՝ 310.000 դրամ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանը։

Նա մասնավորապես գրել է՝

«Քանի ազատ ժամանակ եմ շահել, մի վերլուծության մասին գրեմ:

Տառապյալ ազգիս մեքենայի սեփականատեր մի հատվածը տվայտվում ա՝ գազ դնել, թե՝ չէ:

Հաշվարկի համար վերցրել եմ միջին վիճակագրական վարորդիս՝ ինձ:

Քշում էի ամսական 1000 կմ՝ դրա համար ծախսելով միջինում 100 լ բենզին:

Տարեկան, դրամային արտահայտությամբ, բենզինի վրա ծախսում էի 1,2 տոննա բենզին՝ 516.000 ընդհանուր գումարով:

Եթե մեքենան գազով շահագործեի կծախսեի դրա 60 տոկոսը՝ 310.000 դրամ, կամ տարեկան տնտեսումը կկազմեր 206.000 դրամ:

Բայց որպեսզի նման տնտեսում լինի, գազի տեղադրման միանվագ ծախս պետք ա կատարեմ՝ նվազագույնը 385.000:

Ստացվում ա, որ մոտ երկու տարում նոր միայն ներդրումներս կվերադառնային ու երրորդ տարում կսկսեի ամսական 17.000 դրամ քիչ ծախսել վառելիքի համար:

Եթե հաշվի առնենք գազով շահագործման դեպքում առաջացած խնդիրների լուծման ծախսերը, ապա, կոպիտ հաշվարկով, չորրորդ տարում կսկսեի շահած դուրս գալ:

Ես դեռ չեմ հաշվում գազալցակայաններում կորցրած ժամանակը:

Ժամանակը մեր ամենաչգնահատված ռեսուրսն ա:

Բայց նույնիսկ էս երկարաժամկետ հեռանկարում շահ հետապնդող վարորդին կարելի ա հասկանալ, եթե նրա համար առանձնապես մեծ բան չի 400 հզ դրամը:

Եթե վարորդը փող չունի ու ապառիկով ա գազ դնում, ևս մի տարով երկարաձգում ա շահի ստացման պահը:

Այլ կերպ ասած, մինչև գազ դնողը սկսում ա դրանից շահ ստանալ, մեքենայի վաճառքի ժամանակն ա գալիս, եթե մինչև էդ, ակտիվների նման ոչ էֆեկտիվ կառավարման հետևանքով, լրացուցիչ փողի կարիք չի եղել ու մեքենան շտապ վաճառելու անհրաժեշտություն առաջացել:

Հ.Գ. Եթե դուք հենց նոր ուզում էիք մեկնաբանել, որ ծախսը 40 տոկոսով չի նվազում, այլ 60-70, ապա խնդրում եմ հաշվի առնել, որ տարբեր են մեքենաները, տերերը, վարելու նրանց հմտությունները, ամսական քշվող տարածությունները:

Անարգանքի սյունին չգամեք, ես իմ նախկին փորձն եմ նկարագրել:

Հաշվարկներն արել եմ ոչ թե մի լիցքավորումը համեմատելով մյուսի հետ, այլ թե տարեկան ինչքան էի ծախսում բենզինով վարելու դեպքում, ինչքան՝ գազով:

Շնորհակալություն»։

Կիսվել