Եթե Ձեր՝ վարչապետ դառնալու օրը չգիտակցեցիք, որ Ձեր 5 հոգանոց ընտանիքին ավելացավ ևս մի քանի միլիոն հայ, ուրեմն Դուք անելիք չունեք այս երկրի և ժողովրդի համար
Ֆեյսբուքյան օգտատերեր Նարեկ Գրիգորյանը, ով բաց նամակով դիմել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, այժմ կառավարությանն է ուղղում իր երկրորդ բաց նամակը: Նա նշում է, որ իր երեխայի և Կարեն անունով ակտիվիստի մահվան մեջ մեղավոր է առողջապահության նախարարությունը: Նարեկ Գրիգորյանը հայտնում է նաև իր տարակուսանքը, թե ինչու վարչապետն այդ ամենին որևէ կերպ չի արձագանքում․
«Բաց նամակ N 2
ՀՀ Վարչապետ
Նիկոլ Փաշինյանին
Պարոն Փաշինյան, վերջին 1.5 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մահացել են մի քանի երեխա, այդ թվում նաև իմ 5 ամսեկան դուստրը ։
Պատճառները և պատճառահետևանքները թող պարզի քննությունը , հաշվի առնելով տարօրինակություները և բժիշկների անգրագիտությունը։
Սակայն, ամեն դեպքում դուք պարտավոր էիք անրադառնալ այս թեմային և որպես վարչապետ գնահատական տալ, գոնե ցավակցություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր խորը վիշտ են ապրում, ովքեր անդառնալի կորուստ ունեցան։Դա ընդամենը մարդասիրության դրսևորում էր, որը դուք չցուցաբերեցիք թե որպես վարչապետ, թե որպես հայր, թե որպես մարդ, ով չպետք է մոռանա ում ուժերի շնորհիվ է, որ ինքը այսօր հայտնվել է երկիրի ղեկին։ Կամ էլ մեր երկրում դա այնքան սովորական երևույթ է, որ դուք որոշեցիք լռել։
Մենք բոլորս, ովքեր այսօր բարձրացնում ենք Հայաստանում կարևորագույն և առաջնահերթ հարցերը, սկսած բնապահպանությունից մինչև առողջապահություն,այն մարդիկ ենք ,ովքեր թավշյա հեղափոխության ժամանակ ձեր թիկունքն էինք պահում և ձեր առջև ստեղծում էինք հարթ ճանապարհ դեպի իշխանություն։ Հաշվի նստեք այդ իրականության հետ, քանի որ բոլորս հիշում և գիտակցում ենք ում ձեռքերում է պահանջատիրոջ իրավունքը։
Դուք կարողա՞ մեր ժողովրդի միջից դուրս չեք եկել և տեղեկություն չունեիք նման լրջագույն խնդիրների մասին ։ Մարդիկ ձեզանից խնդրում են բնության պահպանում, արդարություն , մարդիկ խմելու ջուր են ձեզանից խնդրում, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ են ձեզանից խնդրում ։
Մարդիկ հասկանում են, որ պարապ ման չեք գալիս և ամեն կերպ փորձում են օգտակար լինել հասարակությանը և իրա ժողովրդի համար։ Երբ մարդիկ խոսում են լրջագույն խնդիրներից և բացթողումների մասին, խոսում են բոլորիս անունից և դուք չեք կարող հաշվի չնստել այս իրողության հետ։
Սիրո և համերաշխության հեղափոխության ժամանակ բոլորիս հետ միասին մի հատ էլ Կարեն անունով ակտիվիստ կար, ով ցավոք այսօր մահացավ ։ Էդ տղեն ոնց կարողացել փորձել է օգնել, կատարել է քաղաքացիական պարտքը , անհնազանդության ձեր կանչը։ Վստահ եմ երբ նա բղավում էր ոստիկանի վրա, իրա մտքով չեր անցնում որ Նոր Հայաստանում ինքը կմահանա ինչա որ բուժման փող չունի, կամ որ Նոր Հայաստանի առողջապահության ոլորտը լոտոյի մակարդակի վրայա գտնվում։
Բայց դուք որոշեցիք այս անգամ էլ լռել, նույնիսկ ձեր թիմակիցներից ոչ ոք համարձակություն չունեցավ խոսել։ Կամ շատ զբաղված եք, կամ արդեն հեռու եք այս ժողովրդից ։
Բայց մի բան եմ ուզում ասել ձեզ, տղավարի…
Եթե ձեր վարչապետ դառնալու օրը, դուք չգիտակցեցիք և չհասկացաք, որ ձեր 5 հոգանոց ընտանիքին ավելացավ ևս մի քանի միլիոն հայ, ուրեմն դուք անելիք չունեք այս երկրի և ժողովրդի համար։ Իսկ եթե գիտակցում եք, այնպէս արեք, որ ձեր ընտանիքի անդամները անտեսված և արհամարված իրենց չզգան, որովհետև բոլորս մեր մեծ ընտանիքի, մեր երկրի լավն ենք ցանկանում։
Ձեր հաջորդ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, չմոռանաք հանրությանը ասել, թե ամենաշատ հավաքած լայքերով որ ՞ հարցին լուծում տվեցիկ…
Հարգանքներով Նարեկ Գրիգորյան»։