Ազատ խոսքՄամուլ

Եթե հրաշք լինի և ես էս երեխուն գրկած մտնեմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Վարդանս կվերածնվի․ Դավիթ Ամալյան

Եթե հրաշք լինի և ես էս երեխուն գրկած մտնեմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Վարդանս կվերածնվի․ Դավիթ Ամալյան

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որի որդին ևս զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. 

«Տպավորություններս բավականին շատ են ու հետաքրքրությամբ’ գունեղ, Եվրոպայի, իմ և ընկերներիս համերգային շրջայցից, որի ավարտին մնաց մի քանի օր, բայց կուզեմ ձեզ հետ կիսվել մի շատ հուզիչ պատմությունով, որն իր ենթատեքստային ասելիքով, առավել ևս հիմա անհրաժեշտ ա։

Նախ չգիտեմ, թե ինչ անվանեմ հենց էս օրերին երկրում չլինելս, ինչից սիրտս արդեն պայթում ա, ճակատագրի հեգնանք, թե ինչ-որ ուրիշ մի բան, բայց ասեմ, որ շրջայցի ժամանակ հանդիպածս 11 համայնքները իրենց գունաջերմով տարբեր էին և մեկը մեկից պայծառ, մի գուցե սա սուբիեկտիվ կարծիք է, որովհետև ես նաև խոսում եմ հանդիսատեսի մասին, բայց ես շնորհակալ եմ բոլորին ինձ և ընկերներիս էդքան շատ էմոցիա ու ապրումներ փոխանցելու համար…

Եթե սկսեմ շնորհակալություններս անունավորել, ամբողջ գրառումը չի հերիքի), թեպետ չեմ կարող չնշել գլխավոր մեղավորին’ գրեթե ընտանիքիս անդամ դարձած Մարինա Հովհաննիսյանին, ով ինձ, էս դեպքում համոզելը մի քիչ մեղմա ասված, երևի, թե ստիպեց, որ նստեմ ինքնաթիռ, և առայսօր գտնվեմ այստեղ։

Ինչևէ անցնեմ պատմությանս…

Դեռ մի քանի ամիս առաջ Եվրոպայից , ավելի ստույգ Գերմանիայից (կոնկրետ քաղաքը չեմ հիշում) մի շատ հուզիչ զանգ ստացա, զանգողը էդտեղ ապրող մի երիտասարդ տղա էր, Կարո անունով, ինձ խնդրեց, որ բացեմ հեռախոսի էկրանը, որպեսզի ինձ ինչ-որ կարևոր բան ցույց տա և ասի, բացեցի տեսա մի կարգին տղա, ձեռքերին էլ երկու երևի, թե մի քանի ամսական լուսավոր երեխեք ու իրար շատ նման։

davit amalyan

Առաջին մեր զրույցը սկսվեց «բանավեճով» որովհետև Կարոն որոշեց ինձ դիմել «պարոն»- ով, հետո իմ հաղթանակով ավարտվելուց հետո Կարոս շատ հուզված ասեց. _ Դավիթ ջան էս իմ զույգ տղերքն են, որոնցից մեկը Մոնթեն ա, մյուսը Վարդանը, քո Վարդանը Դուշմանի անվանակիցն էր, իմը արդեն Իր անվանակիցն ա…

Հիմա ինձ թվում ա, թե կարիք չկա նկարագրելու էդ պահին իմ հոգեվիճակը. և էդ հուզիչ ջերմությամբ էլ մի քիչ, կարճ, բայց շատ խորը զրույցից հետո ես ու Կարոն իրար էկրանային հրաժեշտ տվեցինք։

Երեք օր առաջ Գերմանիայի Աշաֆենբուրգ քաղաքում պիտի հանդես գայինք, եկեղեցու դահլիճում, ի դեպ ասեմ, որ շատ տպավորված եմ էդ հրաշք համայնքից, որովհետև էս համայնքը շատ նման էր երբևէ ֆիլմերի մեջ իմ տեսած հրեաների համայնքներին (լավ իմաստով). չկար կուսակցական, կամ կրոնական տարանջատումներ ու միասնական էին…

Մինչ համերգը տեղեկացա, որ դրսում ինձ մարդ ա սպասում, շտապեցի դուրս կարծելով որևէ ընկերոջ, կամ բարեկամի անակնկալ հայտնվելուն, թեպետ հետո դրանք էլ եղան, բայց էդ ժամանակ Կարոն դուրս եկավ դիմացս’ ձեռքերին էդ երկու արդեն իմ տեսածից հետո մի քիչ մեծացած, կապուտաչյա, լուսավոր ու ղոչ տղեքը։

Էդ երեքի հետ ողջագուրվելուց հետո, Կարոն իմ գիրկը դրեց Վարդանին, ով աննկարագրելի խորությամբ և յուրահատուկ ժպիտով սկսեց ուսումնասիրել ինձ, մենք շատ արագ ընկերացանք, իսկ Վարդանի ծնողները ասում էին, որ ի տարբերություն Մոնթեյի, ինքը շատ հազվադեպ ա ժպտում, միշտ մտքերի մեջ, ինչ-որ մի կետի նայելով, և հիմա հակառակն էր, Մոնթեն խոժոռ ու նենց մի տղավարի հայացքով նայում էր ախպորը գրկած ինձ, իսկ ախպերը շարունակում էր աչքերիս մեջ ժպտալ…

Կարծում եմ հիմա էլ կարիք չկա նկարագրել իմ ապրումները, բայց քանի, որ սա գրառում ա, ոչ թե պատմվածք, մոտենամ ասելիքիս։

Համերգն ավարտվեց շատ հուզիչ, ուժեղ, սիրառատ և իմաստուն էդ տաք հանդիսատեսի շնորհիվ, ի դեպ բոլոր համերգներն էդպես անցան, և բոլորի լավ անցնելու առաջին և կարևոր պատճառը մեր հրաշք հանդիսատեսն էր.

Էս երեխեքը գրեթե առանց աչք թերթելու իմ դիմացը նստած էին, էլի Մոնթեն հոնքերը կիտած, իսկ Վարդանը ժպիտով…

Համերգի ավարտից հոտո Կարոն երեխեքի հետ ինձ մոտեցավ ու ես արդեն կարոտած գրկեցի Վարդանին, մենք եկեղեցու խորանում եինք կանգնած և մի տեսակ ակտուալ համարեցի Վարդանի քավորության համարձակ առաջարկ անել Կարոյին, եթե իրենք, որոշած, կամ ավանդական քավոր չունեն, Կարոն լռեց, ինձ թվաց առաջարկս դուրը չեկավ, բայց հետո ընդհատեց իր լռությունն ու ասեց Դավիթ ջան ինքը պիտի ՇՈւՇԻԻ ՂԱԶԱՉԵՑՈՑ եկեղեցում կնքվի…

Բավական երկար քարացած լռելուց հետո ես հասկացա, որ, եթե հրաշք լինի, որն անպայման պիտի լինի, և ես էս երեխուն գրկած մտնեմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Վարդանս կվերածնվի…

Հիմա անկեղծ ասած էս պահին, գրելիս իմ աչքերն էլ մի քիչ թրջվեցին, որովհետև դեռ հեռվում եմ, Փարիզում, դեռ մի համերգ մնացել ա, Փարիզի Ալֆոռվիլ քաղաքում, բայց ասեմ, որ մարտական տրամադրված եմ վերադառնում հրապարակ դուրս եկած ընկերներիս միանալու նպատակով, որպեսզի իրականանա Շուշին հետ բերելու առաջին քայլը, պետությունը վերականգնվի, հակապետական բանջարաբոստանային կուլտուրաները հեռանան էն ղեկից, որին չեն տիրապետում…

Ավարտս սկզբից հասարակ էր, բայց անհրաժեշտ…»

Կիսվել