ԺամանցՇոու-բիզնես

«Եթե հումորի զգացում չունեցավ, շուտ կբաժանվենք». հումորային նախագծերից հայտնի Պոնչը՝ կադրից դուրս (Լուսանկարներ)

Հումորային տարբեր նախագծերից հայտնի Տարոն Իսպիրյանը՝ նույն ինքը՝ Պոնչը, կարծում է, որ հումորի զգացումն օգնում է դժվարին իրավիճակներին փոքր-ինչ այլ տեսանկյունից նայել ու հեշտ հաղթահարել: Պոնչի խոսքով, կադրից դուրս ինքն էլ հաճախ անտրամադիր ու բարկացած է լինում, բայց երբ տեսախցիկները միացվում են, ամեն բան մոռացվում է:

Tert.am Life-ի հետ զրույցում հումորիստը պատմել է իր առօրյայի, նախասիրությունների մասին, ինչպես նաև անդրադարձել «Ազիզյանները» սիթքում և Womens club նախագծում իր մասնակցությանը:

ponch1

Տարոնը մասնագիտությամբ հեռուստառեժիսոր է, թեև նշում է, որ միայն համալսարանում ուսանելու ընթացքում է զբաղվել այդ մասնագիտությամբ: Որպես հումորիստ առաջին քայլերը սկսել է «32 ատամ» ակումբից: Հենց այդ ժամանակ էլ, Տարոնի խոսքով, կնքվեց ու մինչ այսօր մնաց իր բեմական անունը՝ Պոնչը:

«Այդ անունը եկավ կպավ ինձ ու այլևս պոկ չեկավ:): Ինձ գրեթե ոչ ոք Տարոն չի ասում, միայն երբեմն՝ իմ ընտանիքում: Արդեն ես էլ չեմ տարբերում ՝ որն է իմ անունը: Ինձ համար Պոնչը շատ սովորական է, բայց երբեմն լինում են մարդիկ, որ ասում են՝ կներես կարո՞ղ ենք քեզ Պոնչ ասել»,-ասաց դերասանը:

Նա նկատեց, որ իր առօրյայում հումորը գերակշռում է և փորձում է շրջապատին էլ վարակել բարձր տարամադրությամբ. «Իհարկե, մեր առօրյայում հումորը գերակշռում է, բայց դա չի նշանակում, որ «ջրիկ» մարդիկ ենք: Շատ լուրջ և հավասարակշռված անձնավորություն եմ, նույնիսկ հարկ եղած դեպքում՝ ջղային: Ամեն դեպքում աշխատում եմ խուսափել բարկանալուց և ստեղծված իրավիճակը փորձում եմ հասկանալ:

ponch2

Պատահում են դեպքեր, երբ ինձ խնդրում են որևէ կատակ անել, ծիծաղեցնել, բայց առանց խնդրելու էլ, դա ինձ մոտ ակամայից ստացվում է: Նկարահանումներից առաջ լինում է, որ տրամադրություն չեմ ունենում, բայց փորձում եմ ամեն ինչ անել, որ դա չփոխանցվի էկրանից: Կարծում եմ՝ դա գործի հանդեպ քո ունեցած պատասխանատվությունից է գալիս»:

Հումորիստը նշեց, որ թեև դեռ չի սիրահարվել, բայց սիրելիի մեջ էլ ամենից առաջ կարևորելու է հումորի զգացումը: «Եթե ինքը հումոր չունեցավ, մենք շուտ կբաժանվենք:): Այս պահին ոչ մի բան չկա իմ կյանքում: Ինձ թվում է՝ ժամանակը չի հերիքում, որ ես լրջորեն զբաղվեմ այդ ամենով, բայց կյանքը ցույց կտա»,-ասաց նա:

Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել