Եթե կյանքը չի դասավորվում, ուրեմն դուք խախտում եք տիեզերքի հիմնական օրենքները
Եթե կյանքը չի դասավորվում, ուրեմն դուք խախտում եք տիեզերքի հիմնական օրենքները։ Հաճախ որքան էլ փորձում ես կյանքում ամեն ինչ ճիշտ անել, որպեսզի այն ճիշտ դասավորվի, բայց միևնույնն է կյանքն այդպես էլ չի դասավորվում: Դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան այն չէ:
Գոյություն ունի հիմնական օրենքներ ըստ որոնց ապրում է տիեզերքը: Դրանք չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, իսկ իմանալը օգնում է, որպեսզի չսխալվենք, ապրենք ներդաշնակ ու երջանիկ:
Եթե Ձեզ նոր կոշիկներ են հարկավոր դեն նետեք հները, եթե Ձեզ նոր հագուստ է հարկավոր դատարկեք պահարանը: Դուք ինքնակամ պետք է հրաժարվեք Ձեր կարծրատիպերից: Նորը գալիս է միայն այն ժամանակ, երբ Դուք ձերբազատվում եք հնից:
Պատրաստ եղեք հրաժարվել Ձեր ունեցածից, որպեսզի ձեռք բերեք այն ինչ ցանկանում եք:
Եթե ինչ-որ բան եք տալիս, ապա այն Ձեզ կվերադառնա տասն անգամ ավելի չափով: Եթե ինչ-որ լավ բան է Ձեզ տրվում շատ կարևոր է այն կիսել ուրիշների հետ:
Եթե Ձեզ ինչ-որ շնորհ է տրված, իսկ Դուք այն չեք օգտագործում, այդպիսով Դուք վիրավորում եք Աստվածային էությանը: Եթե Դուք Ձեզ տրված շնորհին պատշաճ հարգանքով եք վերաբերում, ապա պետք է ուրախանաք դրա համար ու կիսեք այն մյուսներ հետ: Դրանով Դուք ավելի շատ օգուտ կբերեք Ձեր կյանքին:
Եթե Դուք չեք կարող ներել մարդկանց, ուրեմն Դուք չեք կարողանա ընդունել Ձեր հարստությունը: Եթե Ձեր հոգին լցված է ատելությամբ, սերը չի կարող գտնել իր տեղը: Դուք պետք է ձերբազատվեք բացասական զգացմունքներից, որոնք ներսից կրծում են Ձեզ ու խլում Ձեր հանգիստը:
Երախտապարտ եղեք…