Եթե կարողանաք պատասխանել այս հարցերին, ապա կկարողանաք նաև աշխատանքի ընդունվել Google-ում, Facebook-ում կամ Microsoft-ում
Բարձր աշխատավարձով աշխատանք գտնելն այսօր այդքան էլ հեշտ բան չէ, իսկ եթե ցանկանում եք աշխատել որևէ հեղինակավոր կազմակերպությունում, ապա պետք է պատրաստ լինեք հարցազրույցի ժամանակ դիմակայելու գործատուի խորամանկ հարցերին։
Այդպիսի հարցերին չարամտորեն մոտենալու փոխարեն փորձեք լինել հնարավորինս կրեատիվ և ցույց տվեք ձեր ողջ հմտությունները։
Ահա, թե ինչ հարցեր ձեզ կտան, եթե աշխատանքի ընդունվելու համար մասնակցեք համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հարցազրույցներին։
«Քանի՞ դաշնամուր կա Լեհաստանում»․ Boston Consulting Group, օգնականի թեկնածու։
«Եթե հնարավորություն ունենայիք ընտրել մի երգ, որը ձեր ողջ կյանքում կհնչեր ամեն անգամ, երբ ձեր սենյակ մտնեիք, ո՞ր երգը կլիներ այն»․ Google, գործակալ-ստրատեգիստի թեկնածու։
«ԱՄՆ-ում ՄաքԴոնալդսը տարեկան քանի՞ Big Mac բուրգեր է վաճառում»․ Facebook, տվյալների պահպանման մասնագետի թեկնածու։
«Սեղանի թենիսի քանի՞ գնդակ կտեղավորվի այս սենյակում»․LikedIn, վաճառքի պատասխանատուի թեկնածու։
«Ընտրեք մի քաղաք և ասեք, թե մոտավորապես քանի՞ դաշնամուր լարող է այնտեղ աշխատում»․ Google, արտադրանքի մենեջերի թեկնածու։
«Աշխարհում օրական քանի՞ երեխա է ծնվում»․ Apple, գլոբալ մատակարարման մենեջերի թեկնածու։
«Եթե հենց հիմա ձեզ 1 միլիոն դոլար տամ, ի՞նչ կանեք»․ Google, գործակալ-ստրատեգիստի թեկնածու։
«Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու՝ լինել անտեսանելի կամ կարողանալ թռչել, ապա ո՞րը կլիներ ձեր ընտրությունը». Microsoft, բարձրակարգ ապրանքների վաճառքի և գովազդի պատասխանատուի թեկնածու։
«Եթե ժամը 15։15 է, ապա որքա՞ն կլինի ժամն ու րոպեն ցույց տվող սլաքների կազմած անկյունը». Fast Enterprises, ծրագրերի իրականացման խորհրդատուի թեկնածու։