Մամուլ

Եթե լուծում չտրվի ավտոբուսներով գնում ենք Բագրատաշեն. ՌԴ մեկնել ցանկացողները դժգոհ են պատգամավորների հետ հանդիպումից

Եթե լուծում չտրվի ավտոբուսներով գնում ենք Բագրատաշեն. ՌԴ մեկնել ցանկացողները դժգոհ են պատգամավորների հետ հանդիպումից

Ագային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հավաքված քաղաքացիների հետ։Քաղաքացիները լրագրողների հետ զրույցում ասացին, որ պատգամավորներն իրենց որեւէ հստակ պատասխան չեն տվել, ինչից էլ իրենք դժգոհ են։

«Ոչ մի ռեալ խոսակցություն չկար, ուղղակի բանակցություններ էր գնում, հստակ պատասխան չկա։ Մենք ասացինք՝ բացառության կարգով այսքան քաղաքացիներին ուղարկեք, կտրուկ ասացին՝ Վրաստանի ցամաքային տարածքը փակ է։ Ովքեր որ մնալու տեղ չունեն, ասացին, որ առավոտյան անուն-ազգանունները տանք իրենց, որպեսզի կացարանով ապահովեն։

Այսինքն՝ եթե իրենք մեզ կացարանով են ապահովում, ուրեմն այս գործընթացը դեռ շարունակվում է։ Մեզ պատասխանները չբավարարեցին։ Հստակ պատասխաններ չենք ստացել, ամեն ինչին ասում էին՝ չգիտենք, բանակցվում է։ Ինչպե՞ս են երկու երկրները բանակցում, որ մենք չենք տեսնում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ պատգամավորներն իրենց ասել են՝ չորեքշաբթի ԱԺ նիստին այդ հարցը բարձրացնելու են. «Եթե մեր հարցին լուծում չտրվի չորեքշաբթի օրը, ապա մենք ավտոբուսներով ուղեւորվում ենք դեպի Բագրատաշեն»։

Կիսվել